Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ըստ եվրոպացիների, Հայաստանում «դրամատիկ շղթա» չկա

Ըստ եվրոպացիների, Հայաստանում «դրամատիկ շղթա» չկա
20.03.2015 | 16:23

Այս շաբաթ «Եվրանեսթի» ԽՎ-ի ավարտից հետո, երբ եվրոպացի պաշտոնյաններն ավարտեցին քաղաքական մասով իրենց աշխատանքները, փորձեցի հետաքրքրվել, թե Հայաստանից ինչ տպավորություններ ունեն: «Շատ լավ, հրաշալի, արևոտ երկիր ունեք (զրույցի պահին շատ արևոտ եղանակ էր -Ռ. Խ.)»,- ասաց Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկը` դրական գնահատելով նաև խորհրդաժողովի կազմակերպչական աշխատանքները: «Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, դուք շատ հյուրընկալ ժողովուրդ եք, գեղեցիկ վայրեր ունեք»,- փաստեց եվրոպացի մեկ այլ պաշտոնյա` հավելելով, որ ինքը Հայաստանից վերադառնում է շատ տպավորված:

Նրանց հարցրի, արդյոք որևէ բացասական երևույթ չե՞ն նկատել Հայաստանում: «Կարծում ենք, բարելավելու, բարեփոխումների ինչ-որ բաներ կան, սակայն սա չի նշանակում, որ բացասական երևույթների «դրամատիկ շղթա» է գործում»,- դիվանագիտորեն պատասխանեցին եվրոպացիները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ